Կարևորելով հայկական արժեքների պահպանումը և տարածումը՝ iAN TV-ն ստեղծել է հին ու նոր հայկական ֆիլմերի, մուլտֆիլմերի, ճանաչողական և ուսուցողական տեսանյութերի, թատերական ներկայացումների, երաժշտական տեսահոլովակների և համերգների հարուստ տեսադարան: Այն օգնում է տարբեր երկրներում ապրող հայերին հետևել հայկական մշակութային կյանքին և չմոռանալ մայրենի լեզուն: 

iAN TV-ի տեսադարանն անընդհատ թարմացվում է, ինչը մեր բաժանորդներին հնարավորություն է տալիս ընտանիքի անդամների և ընկերների հետ կազմակերպելու իրենց հետաքրքիր ժամանցը: Ընտրե՛ք iAN TV-ի տեսադարանից Ձեր նախընտրած ֆիլմը, մուլտֆիլմը, թատերական ներկայացումը կամ համերգը և դիտե՛ք այն Ձեր նախընտրած տարբերակով՝ հեռուստացույցով, համակարգչով, պլանշետով կամ սմարթֆոնով: Մաղթում ենք հաճելի դիտում: