iAN TV ծառայության բաժանորդագրության և iAN TV Box սարքի պատվիրման դիմաց վճարումները կարելի է կատարել օնլայն կամ բանկային փոխանցմամբ: Վճարման տարբերակը Դուք ընտրում եք կայքում պատվերի ձևակերպման ժամանակ:

Օնլայն վճարում. Մեր կայքում վճարումներն իրականացվում են Visa և MasterCard վճարային համակարգերի միջոցով, ինչպես նաև PayPal համակարգով: Եթե Դուք ունեք Visa / MasterCard քարտ կամ PayPal հաշիվ և ցանկանում եք վճարումն իրականացնել օնլայն տարբերակով, ապա պատվերի ձևակերպման ընթացքում ընտրեք վճարման այս տարբերակը և կատարեք վճարումը: Վճարումը կատարելուց հետո էլ.փոստի միջոցով Դուք կստանաք վճարումը հաստատող նամակ:

Բանկային փոխանցում. Եթե Դուք նախընտրում եք կատարել բանկային փոխանցում, ապա կայքում պատվերի հաստատման ժամանակ ընտրեք վճարման այս տարբերակը: Պատվերի հաստատումից հետո էլ.փոստի միջոցով Դուք կստանաք iAN TV-ի բանկային հաշվեհամարը, որին պետք է կատարել փոխանցումը:


Պարբերական վճարումների համակարգի մասին

iAN TV-ն մշակել է պարբերական վճարումների համակարգ, որը նախատեսված է բաժանորդագրության դիմաց վճարումները կարգավորելու համար: Պարբերական վճարումների համակարգը թույլ է տալիս բաժանորդներին այլևս չմտածել բաժանորդագրության ժամկետների ավարտի մասին և iAN TV ծառայության դիմաց վճարումներն իրականացնել ավտոմատ կերպով՝ ըստ հստակ ժամանակացույցի:  

Առաջին անգամ բաժանորդագրվելով iAN TV ծառայությանը՝ Դուք տեղեկանում եք պարբերական վճարումների ծառայության մասին և քանի դեռ պարբերական վճարումները Ձեր կողմից չեղյալ չեն համարվել՝  բաժանորդագրության Ձեր վճարումները կգանձվեն ավտոմատ կերպով: Պարբերական վճարումների ծառայությունից Դուք կարող եք հրաժարվել ցանկացած պահի: Պարբերական վճարումների ծառայությունը չեղարկելու համապատասխան կարգավորումները հասանելի են Ձեր Անձնական հաշվի «Պարբերական վճարումներ» բաժնում:


Պարբերական վճարումների ժամանակացույցը

Հիմնական Փաթեթներ

Վճարումների ժամանակացույց

Ամսական բաժանորդագրության փաթեթ (Package Monthly)Փաթեթը գնելու օրվանից սկսած՝ 28-րդ օրը և դրանից հետո յուրաքանչյուր 31-րդ օրը ավտոմատ կգանձվի փաթեթի համար սահմանված բաժանորդագրության գումարը՝  մինչև Ձեր կողմից պարբերական վճարումների ծառայության չեղարկելը
Տարեկան բաժանորդագրության փաթեթ  (Package Yearly)

Փաթեթը գնելու օրվանից սկսած՝ յուրաքանչյուր 363-րդ օրը ավտոմատ կգանձվի փաթեթի համար սահմանված բաժանորդագրության գումարը՝  մինչև Ձեր կողմից պարբերական վճարումների ծառայության չեղարկելը

Հատուկ Առաջարկներ / Ակցիաներ

3 ամսվա բաժանորդագրություն՝ iAN TV Box սարքի հետ միասին (Package 3 Months)Փաթեթը գնելու օրվանից սկսած՝ 90-րդ օրը և դրանից հետո յուրաքանչյուր 31-րդ օրը ավտոմատ կգանձվի մեկ ամսվա բաժանորդագրության փաթեթի համար սահմանված գումարը՝  մինչև Ձեր կողմից պարբերական վճարումների ծառայության չեղարկելը

*Ուշադրություն. iAN TV ծառայության դիմաց կատարված վճարումները վերադարձման ենթակա չեն: Որպես նոր բաժանորդ՝ Դուք հնարավորություն ունեք օգտվելու 1 օր անվճար փորձնական բաժանորդագրության տարբերակից և ծանոթանալու ծառայությանը: Հետևապես, ծառայությունը փարձարկելու կամ այլ նպատակով կատարված ցանկացած վճարում ետ չի վերադարձվում: Խնդրում ենք վճարումները հաստատելիս լինել հնարավորինս ուշադիր և պարտադիր ստուգել վճարման տվյալները: