iAN TV Box-ը բարձր որակի հեռուստատեսային հեռարձակում ապահովող թվային հաղորդող սարք է, որը ինտերնետ կապի միջոցով հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած երկրում դիտելու բոլոր հայկական և բարձր վարկանիշ ունեցող միջազգային հեռուստաալիքները: Սարքի միացումն ինտերնետին ապահովվում է Wi-Fi կապի միջոցով կամ լարային միացմամբ, իսկ հեռուստացույցին միացումը` HDMI հանգույցի կամ CVBS լարի միջոցով: iAN TV Box հեռուստատեսային սարքը համադրելի է ցանկացած մոդելի հեռուստացույցի հետ և ինտերակտիվ հնարավորությունների շնորհիվ հեռուստաալիքների դիտումը դարձնում է առավել հարմար և հաճելի:

Պատվիրելով iAN TV Box սարք՝ Դուք կստանաք ամբողջական փաթեթ, որն իր մեջ ներառում է հաղորդող սարք, ունիվերսալ հեռակառավարման վահանակ, մարտկոց, HDMI լար, Ethernet լար, CVBS լար և սնուցման բլոկ:

iAN TV Box սարքի միացումը և առաջնային կարգավորումները

Քայլ 1

HDMI կամ CVBS լարի միջոցով iAN TV Box սարքը միացնել հեռուստացույցին՝ միաժամանակ ապահովելով սարքի միացումը հոսանքի աղբյուրին:


Քայլ 2

Հեռուստացույցի մենյուից ընտրել վիդեո-մուտքը, որին միացել է սարքը և կարգավորել ինտերնետ ցանցին միացումը (Wi-Fi կամ լարային):


Քայլ 3

Ծառայությունն ակտիվացնելու և հեռուստաալիքները դիտելու համար մուտքագրել iAN TV-ից օգտվելու Մուտքանունն ու Գաղտնաբառը:


 Հեռակառավարման վահանակ

1. Անջատել / միացնել iAN TV Box սարքը

2. Այս կոճակները նախատեսված են հեռուստացույցը կառավարելու համար (SET կոճակի միջոցով Դուք կարող եք հեռուստացույցի վահանակի հիմնական կոճակների ֆունկցիաները ձայնագրել iAN TV Box սարքի ունիվերսալ վահանակի վրա և հեռուստացույցը կառավարել iAN TV վահանակի միջոցով, մանրամասն՝ այստեղ)

3. Oգտվել լրացուցիչ հնարավորություններից և ստանալ տեղեկատվություն ծառայության մասին

4. Աուդիո / դիտել սուբտիտրերը / էկրանի մասշտաբավորում/ ձայնագրել

5. Կառավարել դիտումը (ետ, առաջ, դադար)

6. Տեսադարան

7. Շարժվել ինտերֆեյսով (աջ, ձախ, վերեվ, ներքև), հաստատել ընտրությունը (OK)

8. Վերադառնալ

9. Բացել գլխավոր մենյուն 

10. Կառավարել դիտումը (բարձրացնել / իջեցնել ձայնը,  դիտել հաղորդումների ցանկը, թերթել ալիքները)

11. Թվերի և տառերի մուտքագրում

12. Վերադառնալ նախորդ ալիքի դիտմանը

13. Հեռացնել մուտքագրված տառը / թիվը