1.Ինչպե՞ս կարող եմ դիտել հայկական հեռուստաալիքներ iAN TV-ի միջոցով:

iAN TV ծառայությանը կարող եք բաժանորդագրվել օնլայն: Ընտրեք Ձեր նախընտրելի փաթեթը և ձևակերպեք բաժանորդագրության պատվեր: Մեր կայքում բաժանորդի Անձնական հաշիվ ստեղծելու համար լրացրեք բոլոր անհրաժեշտ տվյալները, մասնավորապես՝ անուն, ազգանուն, էլ.փոստի հասցե, հեռախոսահամար, և Ձեր պատվերի վերջնական հաստատման համար կատարեք վճարումը՝ ընտրելով հասանելի վճարման տարբերակներից որևէ մեկը (PayPal, Visa Card/MasterCard վճարային քարտեր կամ բանկային փոխանցում): 


2.Ինչպե՞ս բաժանորդագրվել:

iAN TV ծառայությանը կարող եք բաժանորդագրվել օնլայն: Ընտրեք Ձեր նախընտրելի փաթեթը և ձևակերպեք բաժանորդագրության պատվեր: Մեր կայքում բաժանորդի Անձնական հաշիվ ստեղծելու համար լրացրեք բոլոր անհրաժեշտ տվյալները, մասնավորապես՝ անուն, ազգանուն, էլ.փոստի հասցե, հեռախոսահամար, և Ձեր պատվերի վերջնական հաստատման համար կատարեք վճարումը՝ ընտրելով հասանելի վճարման տարբերակներից որևէ մեկը (PayPal, Visa Card/MasterCard վճարային քարտեր կամ բանկային փոխանցում):


3.Կարո՞ղ եմ iAN TV-ի ծառայությանը ծանոթանալ փորձնական տարբերակով:

Այո: iAN TV ծառայության հնարավորություններին փորձնական տարբերակով ծանոթանալու և Ձեր սարքերի ու ինտերնետ կապի հետ ծառայության համադրելիությունը ստուգելու համար մենք առաջարկում ենք 1 օր անվճար բաժանորդագրություն:


4.Ինտերենտ կապի ի՞նչ արագություն է անհրաժեշտ ծառայությունից օգտվելու համար:

iAN TV ծառայության հասանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է 512 ԿԲ/վրկ – 2.5ՄԲ/վրկ արագությամբ ինտերնետ կապ: 


5.Ես ներբեռնել եմ iAN TV հավելվածը, սակայն պահանջվում է Մուտքանուն և Գաղտնաբառ: Ինչպե՞ս ստանալ այդ տվյալները:

Որպես բաժանորդ՝ Ձեր անհատական Մուտքանունը և Գաղտնաբառը Դուք ստանում եք, երբ մեր կայքում բաժանորդագրվում եք iAN TV-ի փաթեթներից որևէ մեկին: Բաժանորդագրության պատվերի հաստատումից հետո մենք ուղարկում ենք Ձեր Մուտքանունը և Գաղտնաբառն այն էլ.փոստի հասցեով, որը Դուք նշել եք բաժանորդագրության ընթացքում: Խնդրում ենք՝ անձնական տվյալների մուտքագրման ժամանակ լինել ուշադիր և տրամադրել վավերական էլ.փոստի հասցե:


6.Արդյո՞ք ես կստանամ նոր Մուտքանուն և Գաղտնաբառ, եթե շարունակեմ իմ բաժանորդագրությունը կամ պատվիրեմ նոր փաթեթ:

Եթե Դուք որպես բաժանորդ երկարաձգեք Ձեր բաժանորդագրության փաթեթի գործողության ժամկետը կամ պատվիրեք նոր փաթեթ Ձեր անձնական հաշվից, որը ստեղծել եք մեր կայքում առաջին անգամ բաժանորդագրվելու ժամանակ, ապա Ձեր Մուտքանունը և Գաղտնաբառը չեն փոխվի: Առաջին անգամ բաժանորդագրվելու ժամանակ Ձեզ ուղարկված Մուտքանունը և Գաղտնաբառը կմնան ակտիվ:


7.Ինչպե՞ս կարող եմ կարգավորել պարբերական վճարումները:

Պարբերական վճարումների համակարգը նախատեսված է iAN TV-ի ծառայության դիմաց վճարումները կարգավորելու համար և հնարավորություն է տալիս բաժանորդներին բաժանորդագրության վճարումներն իրականացնել ավտոմատ կերպով և հստակ ժամանակահատվածի կտրվածքով: Առաջին անգամ բաժանորդագրվելով iAN TV-ին՝ Դուք տեղեկանում և Ձեր համաձայնություն եք տալիս պարբերական վճարումների համակարգին՝ քանի դեռ պարբերական վճարումները Ձեր կողմից չեղյալ չեն համարվել: Որպես iAN TV-ի բաժանորդ՝ Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել պարբերական վճարումներից: Ձեր Անձնական հաշվի «Պարբերական վճարումներ» բաժնում հասանելի է պարբերական վճարումների ծառայությունը չեղարկելու ֆունկցիան:


1.Ո՞ր սարքերի համար է հասանելի iAN TV ծառայությունը:

iAN TV հավելվածի միջոցով ծառայությունը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների, Android TV-ների, ինչպես նաև LG և Samsung Smart TV-ների համար: Սովորական հեռուստացույցով դիտելու համար մենք առաջարկում ենք հեռուստատեսային հաղորդող սարք՝ iAN TV Box, որը հնարավորություն է տալիս օգտվելու iAN TV-ի ծառայությունից ցանկացած մոդելի հեռուստացույցով:


2.Քանի՞ սարքով կարող եմ օգտվել մեկ բաժանորդագրությամբ:

Մեկ բաժանորդագրությունը հնարավորություն է տալիս iAN TV ծառայությունից օգտվելու միաժամանակ 3 սարքով: Դուք կարող եք օգտագործել Ձեր անհատական Մուտքանունը և Գաղտնաբառը հեռուստաալիքները սմարթֆոնով, պլանշետով կամ հեռուստացույցով դիտելու համար: Առաջին 3 սարքերը, որոնք Դուք օգտագործում եք ծառայությունից օգտվելու համար, գրանցվում են որպես հիմնական: Եթե Դուք ցանկանում եք փոխել այդ սարքերից որևէ մեկը, ապա պարզապես դիմեք iAN TV Հաճախորդների Սպասարկման Կենտրոն: Ձեր դիմումի հիման վրա մենք կհեռացնենք Ձեր նախընտրած սարք(եր)ը:


3.Եթե իմ հեռուստացույցը Smart TV չէ, ինչպե՞ս կարող եմ օգտվել iAN TV-ի ծառայությունից:

Եթե Ձեր հեռուստացույցը Smart TV չէ, ապա Դուք կարող եք մեր օնլայն խանութից ձեռք բերել iAN TV Box սարք: Այն բարձր որակի հեռուստատեսային հեռարձակում ապահովող թվային հաղորդող սարք է, որը ինտերնետ կապի միջոցով հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած երկրում օգտվելու iAN TV ծառայությունից: Սարքը համադրելի է ցանկացած մոդելի հեռուստացույցի հետ:


4.Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել iAN TV Box սարք:

iAN TV Box սարքը կարող եք պատվիրել մեր օնլայն խանութից: Անհրաժեշտ է ձևակերպել պատվերը, որից հետո Ձեր կողմից նշված փոստային հասցեով մենք կիրականացնենք սարքի առաքումը: Առաքման ժամկետը կախված է Ձեր բնակության վայրից:


5.Ինչպե՞ս ձայնագրել հեռուստացույցի վահանակի հիմնական կոճակների ֆունկցիաները iAN TV Box սարքի վահանակի վրա:

iAN TV Box սարքի ունիվերսալ վահանակի միջոցով կարելի է կառավարել նաև հեռուստացույցը: Դրա համար անհրաժեշտ է պարզապես հեռուստացույցի վահանակի հիմնական կոճակների ֆունկցիաները ձայնագրել սարքի ունիվերսալ վահանակի վրա: Գործողությունը պարզ է և արագ: Նախ, պետք է երկար սեղմել iAN TV Box սարքի հեռակառավարման վահանակի SET կոճակի վրա՝ մինչ սարքի անջատման / միացման կոճակը ստանա կարմիր լուսային գունավորում: Այնուհետև, հեռուստացույցի և սարքի վահանակները պահել դեմ դիմաց, սեղմել սարքի վահանակի անջատման / միացման կոճակը և միաժամանակ սեղմել ու պահել համապատասխան կոճակը հեռուստացույցի վահանակի վրա՝ մինչև լուսային ազդանշանի մարումը (նույն գործողությունը կրկնել նաև վիդեո -մուտքի / ձայնի կառավարման կոճակների համար):