Անկախ նրանից, թե որ երկրում եք Դուք ապրում, iAN TV-ն երաշխավորում է փոստային ծառայության միջոցով iAN TV Box սարքի առաքումը Ձեր հասցեով հնարավորինս կարճ ժամկետում: Դուք կարող եք պատվիրել iAN TV Box սարքի առաքումն օնլայն տարբերակով՝ սարքի գնման պատվերի ձևակերպման ժամանակ: Մինչ սարքի առաքումը Դուք հնարավորություն կունենաք հետևելու Ձեր պատվերի կարգավիճակին: 

Առաքման ժամկետներ. Սարքի առաքման ժամկետները տարբեր են՝ կախված առաքման երկրից, ինչպես նաև փոստային ծառայության աշխատանքային ժամերից և առաքման պայմաններից: Եվրոպայի տարածքում, մասնավորապես՝ Բելգիա, Նիդերլանդներ, Դանիա, Գերմանիա կամ Ֆրանսիա, առաքման ժամկետը 1-3 օր է: Եթե Դուք ապրում եք ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում կամ Ավստրալիայում, ապա iAN TV Box սարքը Նիդերլանդներից Ձեր փոստային հասցեով կառաքվի 4-10 աշխատանքային օրվա ընթացքում: Առաքման պայմաններին և ժամկետներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ պատվերի ձևակերպման ժամանակ: