iAN TV-ն Հրավիրում Է Ձեզ Դառնալու Մեր Գործընկերը Ձեր Քաղաքում
iAN TV-ի ծառայությունները հասանելի են ավելի քան 150 երկրում: Ունենալով բաժանորդներ բազմաթիվ երկրներում՝ մենք փնտրում ենք դիլերների, ովքեր կմիանան մեր գործընկերային ծրագրին և կօգնեն ներկայացնել մեր ծառայությունները տարբեր երկրներում ապրող հայերին: Որպես գործընկեր՝ Դուք կարող եք մեր ծառայությունները տարածել Ձեր ընկերների, բարեկամների և ծանոթների շրջանում ու ստանալ գործընկերությունից եկամուտ: Մենք հրավիրում ենք Ձեզ դառնալու մեր դիլերը Ձեր քաղաքում և ակնկալում ենք փոխշահավետ համագործակցություն:
Ինչո՞ւ Դառնալ Գործընկեր
Որպես արդյունավետ համագործակցության ապահովման կարևոր մաս՝ գործընկերներին մենք աջակցում ենք մեր խորհուրդներով, թե ինչպես ներկայացնել iAN TV ծառայությունները: Տրամադրում ենք բոլոր անհրաժեշտ տեղեկատվական և գովազդային նյութերը մարքեթինգային տարբեր ծրագրեր իրականացնելու համար, ինչպես նաև տրամադրում ենք ուղղորդող հղումներ՝ ինտերնետային ռեսուրսներում տեղադրելու համար:
Ո՞վ Կարող Է Դառնալ Գործընկեր
Մենք փնտրում ենք դիլերների, ովքեր ակտիվ են, պատասխանատու և հետաքրքրված են մեզ հետ աշխատելու հնարավորությամբ: Մենք կարևորում ենք համագործակցությունը յուրաքանչյուր դիլերի հետ և մշակել ենք ճկուն ու պարգևատրման համակարգի վրա հիմնված գործընկերային ծրագիր, որին կարող են միանալ բոլոր հետաքրքրված կողմերը՝ ինչպես բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, այնպես էլ անհատներ:

Բիզնես

Գործընկերային ծրագրի շրջանակում մենք աշխատում ենք դիլերների հետ, ովքեր ունեն խանութ, ծառայությունների ոլորտում սեփական բիզնես՝ նախատեսված հիմնականում հայ հաճախորդների համար, կամ ունեն ինտերնետային ռեսուրս (Վերբկայք, էջ Facebook սոցիական ցանցում և այլն), և ցանկանում են իրենց հիմնական գործունեությանը զուգահեռ իրականացնել նաև iAN TV-ի սարքերի և ակտիվացման քարտերի վաճառք: Մեր գործընկերները ներկայացնում են բիզնեսի տարբեր ոլորտներ և իրենց հաճախորդների շրջանում տարածում են iAN TV բրենդն ու ծառայությունները: Յուրաքանչյուր իրականացված վաճառքից գործընկերները ստանում են գործընկերային եկամուտ:

Անհատներ

Մենք մշակել ենք ճկուն Գործընկերային ծրագիր անհատների համար, ովքեր ակտիվ մասնակցում են իրենց երկրում հայկական համայնքների կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, ներկայացնում են Սփյուռքում գործող հայկական կազմակերպություն կամ ունեն շատ ընկերներ և բարեկամներ տարբեր երկրներում: Մեր դիլերները պաշտոնապես ներկայացնում են iAN TV-ն հայկական միջոցառումների, համերգների և հանդիպումների ժամանակ, ինչպես նաև իրականացնում են iAN TV ծառայությունների առաջխաղացում սոցիալական ցանցերում (Facebook , Odnoklassniki և այլն): Յուրաքանչյուր իրականացված վաճառքից գործընկերները ստանում են գործընկերային եկամուտ:

             Ինչպե՞ս դառնալ գործընկեր

 
                       Եթե Դուք հետաքրքրված եք iAN TV-ի գործընկերային ծրագրով, խնդրում ենք գրանցվել:
             Ձեր դիմում-հայտը քննարկելուց հետո Վաճառքի բաժնի մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ: