iAN TV. Կամուրջ Սփյուռքի և Հայաստանի միջև

iAN TV-ն իրականացնում է հայկական հեռուստաալիքների արտոնագրված վերահեռարձակում ամբողջ աշխարհում: Ծառայությունը նախատեսված է տարբեր երկրներում ապրող հայերի համար և հնարավորություն է տալիս դիտելու բոլոր հայկական հեռուստաալիքները՝ օգնելով չմոռանալ մայրենի լեզուն և առավել մոտ լինել Հայաստանին: Աշխարհասփյուռ հայ ընտանիքների համար մենք տեղեկատվության աղբյուր ենք, որը պատմում է Հայաստանում և հայկական Սփյուռքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին: Շատ ընտանիքների մենք օգնում ենք ճանաչել սեփական արմատները և առավել մոտ լինել հայկական արժեքներին: iAN TV-ն միայն հեռուստատեսային ծառայություն չէ: Մենք ունենք կարևոր առաքելություն՝ տարածել հայկական ոգին, ազգային մշակույթը և մայրենի լեզուն:
Մեր առաքելությունն է

ընդլայնել Հայաստանի և Սփյուռքի միջև տեղեկատվության փոխանակության շրջանակը և նպաստել հայկական արժեքների պահպանմանը

Մեր նպատակն է

հասանելի դարձնել այն, ինչ մինչ այժմ անհասանելի էր. այսուհետ հայկական հեռուստաալիքները հնարավոր է դիտել ցանկացած երկրում, ցանկացած սարքով

Մեզ համար կարևոր է

մատուցել որակյալ ծառայություն, պահպանել ձեռքբերված վստահությունը և դառնալ հայ ընտանիքների առօրյայի կարևոր մասնիկը

Ինչո՞ւ օգտվել iAN TV-ից

Մենք հպարտ ենք, որ տարածում ենք հայկական շունչն ամենուր: Միանալով iAN TV-ին՝ Դուք և Ձեր ընտանիքը կարող եք կազմակերպել հետաքրքիր ժամանց՝ դիտելով հայկական հեռուստաալիքներ, հին ու նոր հայկական ֆիլմեր, մուլտֆիլմեր, համերգներ, ճանաչողական և ուսուցողական բազմաթիվ տեսանյութեր: iAN TV-ն առաջարկում է նորագույն լուծումներ, որոնց շնորհիվ հեռուստաալիքները ցուցադրվում են բարձր որակով և հասանելի են աշխարհի ցանկացած կետում: Ծառայության ինտերակտիվությունը հնարավորություն է տալիս կառավարելու եթերն ու հեռուստադիտումը դարձնում է առավել հաճելի: